«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Սուրբ Էջմիածնից՝ աշխարհին

Սուրբ Էջմիածնից՝ աշխարհին
07.10.2016 | 12:49

Հոկտեմբերի վերջին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հրավերով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի` Նյու Յորքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։


«Ս. Էջմիածնից` աշխարհին» կարգախոսի ներքո Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայոց եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանն առնչվող հարցեր: Վեհափառի նախագահությամբ տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ գործադիր վարչության միացյալ ժողով, որտեղ հիմնականում քննության կառնվի «Ինչպե՞ս հասնել Հյուսիսային Ամերիկայի հայությանը» թեման: Հոկտեմբերի 29-ին, Նյու Յորքում Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա կգտնվի նաև ՀԲԸՄ 89-րդ համաժողովին և Միության 110-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հոկտեմբերի 30-ին Վեհափառը Սուրբ Պատարագ կմատուցի Սուրբ Վարդան առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Գարեգին Երկրորդի գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:


Նոյեմբերի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիսապետի Սուրբ Ներսես հայկական ճեմարանի նոր համալիրի, նաև «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացման արարողությունը: Վեհափառի ձեռամբ կկատարվի ճեմարանի Սուրբ Հակոբ մատուռի օծումը:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ